«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

«Հույս ունեմ, որ աշխատանքն արդյունավետ կլինի»

«Հույս ունեմ, որ աշխատանքն  արդյունավետ կլինի»
29.06.2012 | 00:30

Առողջապահության նորանշանակ նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ համակարգից ստացած ժառանգությունը բարձր գնահատեց։ «Այն գերազանց եմ համարում», կառավարության նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց նախարարը:

-Այդ դեպքում կմանրամասնե՞ք` որ ոլորտներում են արձանագրվել զգալի ձեռքբերումներ։
-Բոլոր ոլորտներում բավականին մեծածավալ աշխատանք է իրականացված։ Դուք տեսաք, որ կառավարության նիստում ներկայացրի ինը հարց։ Բնականաբար, այդ բոլոր ծրագրերը նախապես պատրաստված են եղել, և այնպես չէ, որ ես եկել եմ և այդ որոշումները գրել։ Դրանք անցել են բոլոր ընթացակարգերով, ինչի համար ժամանակ էր պահանջվում։ Նման աշխատած ծրագրեր շատ կան, որոնք աստիճանաբար կներկայացվեն կառավարությանը, սակայն դրան զուգահեռ կան հարցեր, որոնք նոր ենք ընդգրկելու։
-Լրագրողների հետ հարցուպատասխանում Դուք դատապարտեցիք «Հարսնաքարի» դեպքը։ Լավ է, որ դատապարտում եք, սակայն ուզում եմ գնահատեք այն երևույթը, որ կա Հայաստանում` հաճախ օլիգարխների թիկնազորն իրեն ավելի օլիգարխ է զգում։ Ինչի՞ հետևանք է սա։
-Կարծում եմ, նման դեպքերն աստիճանաբար կվերանան և կկանոնակարգվեն, քանի որ կա ՀՀ նախագահի հստակ հանձնարարությունը, և բոլորը դրանից ելնելով պետք է հետևություն անեն։
-ՀՀ նախագահի հստակ հրահանգը մեկ տարուց ավելի է, ինչ կա, սակայն ոչինչ չի փոխվել։
-Համոզված եմ, որ այն կկարգավորվի։
-Բայց ամեն դեպքում չասացիք, թե ինչի հետևանք է դա։
-Հետևանքները տարբեր կարող են լինել. եկեք դրանց չանդրադառնանք։
-Բայց նախարարի պաշտոնը նաև քաղաքական պաշտոն է, և նման հարցերն անխուսափելի են։
-Ես կխնդրեմ մասնագիտական հարցերին անդրադառնաք։
-Մինչ Ձեզ նախարար նշանակելը, մի քանի տարի է, ինչ առողջապահության ԾԻԳ-ի տնօրեն է Ձեր որդին։ Այժմ, երբ Դուք նախարար եք, արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա այս հարցում, և Ձեր տղան կշարունակի՞ պաշտոնավարել։
-ԾԻԳ-ի ղեկավարին նշանակում է կառավարությունը։ Եթե պարզվի, որ նա չի արդարացնում իրեն, միանշանակ, աշխատանքից կազատվի։
-Դուք բացառեցիք կադրային լայնածավալ փոփոխությունը համակարգում, նշելով, թե նախարարության աշխատակիցներին խնդրել եք տրամադրվել Ձեզ հետ աշխատելու։ Բացառո՞ւմ եք, որ մի երկու-երեք ամիս հետո նախարարությունում կադրերի գերակշռող հատվածը փոխված կլինի։
-Դուք նման բանը բացառո՞ւմ եք։
-Չեմ բացառում։
-Որևէ մեկը նման բանը չի կարող բացառել։ Չմոռանանք, որ հարցը երկկողմանի պետք է դիտարկել։ Մի բան է, երբ ես եմ ցանկանում տվյալ մասնագետի հետ աշխատել, այլ բան է, որ ինքը կարող է չցանկանալ ինձ հետ աշխատել։ Ամեն դեպքում, ես բարձր եմ գնահատում համակարգի կադրերի որակը և հույս ունեմ, որ աշխատանքն արդյունավետ կլինի։


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

մը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am